Երևանի 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ

21.05.2022, 20:24
Ուշադրություն. Երևանում 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
Երևանի 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։

Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային հ․ 70 երթուղին՝ նախկինում․
Լենինգրադյան փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ։
Ժամանակավոր փոփոխություն․
Լենինգրադյան փ․, Հալաբյան փ․, Հրազդանի կիրճ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ․, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։
Հետադարձը՝
«Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ․, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ․, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։

«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ․ ավտոճանապարհը երկկողմանի փակ է, տուժածներ չկան։-0-