Wizz Air–ը մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա չվերթեր
07.06.2022,
16:12
Wizz Air–ը մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–