ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության 73 ակտիվիստի, ովքեր այսօր առավոտյան փողոցներ են փակում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Երևանում այսօր առավոտյան վերսկսվել են անհնազանդության ակցիաները: Երթևեկությունը կենտրոնում դժվարացել է, ակցիաներ են անցկացվում նաև Երևանի այլ շրջաններում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում