415.48
6.71
405.78
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ

12:31
21 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պաշտոնից հեռացրել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանին։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Բաժնի նոր պետ է նշանակվել մայոր Ռաֆայել Պողոսյանը», – նշեց Ջանոյանը։

Загружается новость ... "Лево"

Միջադեպի մասին

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում: Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել են նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ: Արդյունքում, հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ

32-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Միաժամանակ մի շարք ԶԼՄ–ների հաղորդմամբ, միջադեպը տեղի է ունեցել իշխանամետ պատգամավորի հարազատների, տեղի փոխմարզպետի և մի խումբ երիտասարդների միջև, ովքեր «ոչ պատշաճ արտահայտություններ են թույլ տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին»։ Նշվում է, որ տեղի է ունեցել հրաձգություն, որի ժամանակ կիրառվել է «Կալաշնիկով»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:31
10 Օգոստոսի 2022
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
Կրակային դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել
16:17
10 Օգոստոսի 2022
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի փակ հատվածի երթևեկությունը վերականգնվել է
15:50
10 Օգոստոսի 2022
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ (ՎԻԴԵՈ)
Բացահայտվել են Իրանից վառելիքի անօրինական մատակարարման սխեմաներ. ՎԻԴԵՈ
14:24
10 Օգոստոսի 2022
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
Globbing–ի, Onex–ի և Հայփոստի ծառայության նկատմամբ վարույթ է հարուցվել
12:37
10 Օգոստոսի 2022
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը (ՖՈՏՈ)
Փակ է Երևան–Մեղրի միջպետական ճանապարհի մի հատվածի երթևեկությունը. ՖՈՏՈ
11:58
10 Օգոստոսի 2022
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
Երևանում սպասվում է +42. Իրաքից տաք հոսանքներ են ներթափանցում
11:46
09 Օգոստոսի 2022
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. ժամանակավորապես կփակվի դեպի միջպետական ճանապարհ տանող առանցքային կամրջի մի հատվածը. ՍԽԵՄԱ
10:08
09 Օգոստոսի 2022
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
Մի շարք զինծառայողներ տեղափոխվել են ռազմական ոստիկանություն
15:26
08 Օգոստոսի 2022
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
ՊԵԿ–ը զգուշացնում է. ակտիվ վարչարարություն է սկսում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների պահպանման մասով
13:16
08 Օգոստոսի 2022
Հայաստանում շքեղ աստղաթափ է սպասվում
Երկնակամարում ֆանտաստիկ տեսարաններ են սպասվում
10:01
08 Օգոստոսի 2022
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
Հայաստանում պայմանագրային զինծառայող է հանկարծամահ եղել
17:32
07 Օգոստոսի 2022
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել