Վերսկսվել են Վարշավա - Երևան- Վարշավա չվերթերը
02.06.2021,
14:18
Վարշավա - Երևան- Վարշավա չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Այս մասին նշվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի Facebook–յան էջում։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–