Վեճ անվտանգության աշխատակցի հետ և ուրբանիստիկա. Վարլամովը նոր տեսանյութում ցույց է տվել Հայաստանի «աներևակայելի տեսարժան վայրը» (ՎԻԴԵՈ)
12.04.2020,
17:49
Վեճ անվտանգության աշխատակցի հետ և ուրբանիստիկա. Վարլամովը նոր տեսանյութում ցույց է տվել Հայաստանի «աներևակայելի տեսարժան վայրը». ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի բլոգեր Իլիա Վարլամովը հրապարակել է արխիվային տեսանյութ Երևանից, որը նա անվանել է «քաղաք, որը ոչ ոք չի սիրում»։
Այս անգամ Վարլամովը, Երևանի կենտրոն վարչական շրջանի աշխատակցուհու ուղեկցությամբ, ուսումնասիրել է քաղաքի կենտրոնը` հետիոտնային անցումները, հրապարակները, հուշարձաններն ու մետրոն։
Բլոգերը նաև վիճել է անվտանգության աշխատակցի հետ «Ռոսիա» առևտրի համալիրի մոտ նկարահանելու իրավունքի համար։
Ավելի վաղ Վարլամովը հրապարակել էր մանրամասն հոդված Երևան կատարած այցից հետո, որտեղ կիսվել էր ինչպես դրական, այնպես էլ բացասական տպավորություններով։
Դրանից հետո սոցցանցերի հայկական հատվածը բաժանվեց երկու ճամբարի։ Ոմանք շնորհակալություն էին հայտնում Վարլամովին քաղաքի մասին ճշմարտոթյունը պատմելու համար` հույս ունենալով, որ հոդվածը կազդի իրավիճակի վրա, մասնավորապես, Երևանի աղբի և մեքենաների կայանման հետ կապված խնդրի վրա։
Ոմանք էլ քննադատում էին բլոգերին չափից շատ անկեղծ լինելու համար` նշելով, որ երևանցիները գիտեն իրենց քաղաքի խնդիրները և պետք չէ խոսել դրանց մասին։–0–