Վաղը ժամանակավորապես փակ կլինի Երևանի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկը
20:00
21 Նոյեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09.00-ից մինչև 16.00-ն, տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ կլինի Մաշտոցի պողոտան՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովայի պողոտայի հատվածը: