629.62
6.95
520.69
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Ucom ընկերությունը հայտարարել են համագործակցության մասին

21:12
16 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ելնելով հաճախորդների պահանջներից, շարունակում է զարգացնել մանրածախ պրոդուկտների շարքը և մշակել շահավետ առաջարկներ շուկայի հիմնական մասնակիցների հետ համատեղ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը:

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել  ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:

Ucom-ը, հանդիսանալով IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման բացարձակ առաջատարը և զբաղեցնելով առաջատար դիրքեր շարժական ինտերնետի շուկայում՝  հաճախորդներին առաջարկում է բջջային հեռախոսների, էլեկտրոնային սարքավորումների, գաջեթների, աքսեսուարների և էլեկտրոնային ինքնագնացների լայն տեսականի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom-ի համագործակցության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կունենան ձեռք բերելու հեռախոսների նորագույն մոդելներ և իրենց  անհրաժեշտ այլ էլեկտրոնային սարքավորումներ` արագ, պարզ և շահավետ պայմաններով: Ապառիկ վարկը ձևակերպվում է տեղում` հաշված րոպեների ընթացքում: Վարկ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոցիալական քարտ:

Համագործակցության շրջանակներում գործում է սմարթֆոնների գնման հատուկ առաջարկ Ucom ընկերության կողմից: Ունիվերսալ/Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայությանը 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ հաճախորդներին հնարավորություն է ընձեռնվում ապառիկ գնել սմարթֆոններ՝ 2 տարի մարման ժամկետով՝ վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում վճարելով միայն մայր գումար՝ առանց որևէ տոկոսների և միջնորդավճարների:

Վարկավորման հիմնական պայմաններն են.

· վարկի գումար` 30 հազար - 1,5 միլիոն ՀՀ դրամ,

· տարեկան տոկոսադրույք` 0%,

· ամսական միջնորդավճար` կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից՝ 0% -ից  մինչև 1.01%  (0% գործում է հատուկ առաջարկի դեպքում),

· փաստացի տոկոսադրույք՝ 0%-24%,

·  վարկի գործողության ժամկետ` 3-ից մինչև 48 ամիս՝ կախված ձեռք բերվող ապրանքի տեսակից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ, Բանկի մասնաճյուղերում, զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում կամ https://www.ucom.am հղմամբ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:37
03 Մայիսի 2021
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)
ՊՆ–ն մեկնաբանել է Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի ունեցած միջադեպը (ՎԻԴԵՈ)
11:11
02 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 նոր դեպք, 640 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 նոր դեպք, 640 մարդ առողջացել է, 11 մարդ մահացել է
18:00
01 Մայիսի 2021
17 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
17–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
16:42
01 Մայիսի 2021
ԶՈՒ ավիացիան պատերազմի 44 օրերին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ԵՐԿՆՔԻՑ (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ ավիացիան պատերազմի 44 օրերին. ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ ԵՐԿՆՔԻՑ.ՎԻԴԵՈ
22:47
30 Ապրիլի 2021
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
Սերժ Սարգսյանը բացատրել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունը
21:51
30 Ապրիլի 2021
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սասուն Միքայելյանը դուրս է եկել Փաշինյանի դե՞մ, Հայկ Մարությանի հետ լարվածությունն էլ սրվում է.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:42
30 Ապրիլի 2021
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանում է
ՀՀ վարչապետի ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, եթե խնդիրը չլուծվեց պատվիրակությունը Կազանից կվերադառնա այլ օդանավով
18:37
30 Ապրիլի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության բիզնես նախագծերի իրականացման նպատակով
Վերջերս Բանկը նաև ֆինանսավորեց «ԱԳ Իմպեքս» ՍՊԸ-ին՝ ընկերության գործունեության հետագա ընդլայնման համար անհրաժեշտ հիմնական միջոցներ ձեռք բերելու նպատակով
18:32
30 Ապրիլի 2021
ԱՆ. COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին
ԱՆ–ից հայտնում են, որ COVID-19-ով 2294 քաղաքացի բուժվում է ստացիոնարում, 233–ը ծայրահեղ ծանր է, 76 պացիենտ միացված է արհեստական օդափոխման սարքերին
15:25
30 Ապրիլի 2021
Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը
Այսօր Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը
13:15
30 Ապրիլի 2021
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Մոտ 12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:29
30 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 536 նոր դեպք, 964 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 536 նոր դեպք, 964 մարդ առողջացել է, 21 մարդ մահացել է