ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա

15.04.2019, 12:38
ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա, որը կտևի մինչև 2019թ.–ի հունիսի 21–ը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress դրամային փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ հայտարարում է նոր ակցիա, որը կտևի մինչև 2019թ.–ի հունիսի 21–ը, համաձայն որի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել դեպի Ուկրաինա և Վրաստան, նվազեցված՝ 0,9% տոկոսադրույքով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։ 

IntelExpress համակարգի միջոցով կարելի է փոխանցումներ կատարել դեպի աշխարհի 44 երկրներ (ներառյալ Ուկրաինա՝ 8000 մասնաճյուղ ու 20 բանկ, Վրաստան` շուրջ 700 մասնաճյուղ և 9 բանկ)`հաշված րոպեների ընթացքում 1-2% տոկոսադրույքով: 

Հայաստանից դրամական փոխանցումներ կատարողների համար ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ամենալայն մասնաճյուղային ցանցը՝ բաղկացած 70 մասնաճյուղերից: Առավել հարմարավետության և ժամանակի խնայողության համար Բանկը իր հաճախորդներին առաջարկում է օգտվել Earlyone բջջային հավելվածի ծառայություններից ու հեռակա կարգով Բանկի ցանկացած մասնաճյուղում դրամական փոխանցումներ կատարել: 

Загружается новость ... "Лево"

Հաճախորդներին, ովքեր պարբերաբար դրամական փոխանցումներ են կատարում Հայաստանից, Բանկը առաջարկում է նաև օգտվել «Հեռախոս բանկինգ» ծառայությունից, ինչը հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ կատարել ցանկացած համակարգով, առանց Բանկ այցելելու՝ մեկ զանգով Կոնտակտային կենտրոն: 

ՎՏԲ-Հայաստան Բանկում, բացի IntelExpress միջազգային դրամական փոխանցումների համակարգից, գործում են նաև այլ միջազգային դրամական փոխանցումների համակարգեր՝ Swift, MoneyGram, Convers Transfers, TelCell, Unistream и БЭСТ: 

Ակցիային մանրամասն ծանոթանալու համար կարող եք մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am Բանկի պաշտոնական կայք, ինչպես նաև զանգահարել ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ:–0–