ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ

02.06.2020, 19:09
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց Բանկի աշխատակիցների երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և անցկացրեց հեռահար ուսուցման դասընթաց
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինը շնորհավորեց աշխատակիցների երեխաներին հունիսի 1-ի առթիվ
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց Բանկի աշխատակիցների երեխաներին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և անցկացրեց հեռահար ուսուցման դասընթաց` «Ֆինանսական գրագիտության այբուբեն» թեմայով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենը զրուցեց 14-ից 17 տարեկան դեռահասների հետ` պատմելով համաշխարհային բանկային համակարգի ստեղծման պատմության, աշխարհի հնագույն բանկի, նորագույն տեխնոլոգիաների և առաջնորդի կարևորագույն հատկանիշների մասին:

Իվան Տելեգինը դեռահասների հետ քննարկեց բանկերի հիմնական գործառույթներն ու զարգացման միտումները, պատմեց «Ապագայի բանկի» մասին:

«Ապագայի բանկը՝ «Բանկ է ափի մեջ», այսինքն՝ Բանկ հեռախոսի մեջ` հասանելի ցանկացած պահի» - նշեց Իվան Տելեգինը:

Դասընթացն ընթացավ հարց-պատասխան ինտերակտիվ շփման ձևաչափով. երեխաներին հատկապես հետաքրքրեց ՀՀ շուկայում` առաջինը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մեկնարկած՝ «վճարային մատանի» նոր պրոդուկտը:

Գլխավոր տնօրենը մանրամասն ներկայացրեց վճարումներ կատարելու նոր ձևաչափը, որը փոխարինման է եկել ընդունված վճարային քարտերին` չիպային կրիչով տարբեր իրերի տեսքով:

Քննարկելով Մոբայլ Բանկի բոլոր առավելությունները` Իվան Տելեգինն առաջարկեց 2020 թ. օգոստոսին մեկնարկվող Մոբայլ Բանկի նոր տարբերակի թեստավորմանը մասնակից դարձնել աշխատակիցների երեխաներին` ֆոկուս-խմբի միջոցով:

Այդ հանգամանքը շատ ոգևորեց երեխաներին, չէ որ դա կլինի նրանց առաջին փորձը բանկային գործում:

Բանկը վերահսկվում ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:-0-