Ուշադրություն. անորոշ ժամանակով կդադարեցվի Երևանի առանցքային հանգույցներից մեկի երթևեկը (ՍԽԵՄԱ)
16.08.2022,
11:51
Անորոշ ժամանակով կդադարեցվի Երևանի առանցքային հանգույցներից մեկի երթևեկը. ՍԽԵՄԱ

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 17-ից ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:
«Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի: Չնայած բարդություններին, արվելու է հնարավորը՝ աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց:
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:-0-