«Ուրալյան ավիաուղիները» բացում է Կրասնոյարսկ–Երևան չվերթեր

10.02.2021, 13:20
«Ուրալյան ավիաուղիներ»-ը Կրասնոյարսկ - Երևան - Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի
«Ուրալյան ավիաուղիները» բացում է Կրասնոյարսկ–Երևան չվերթեր

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Ուրալյան ավիաուղիներ»-ը Կրասնոյարսկ - Երևան - Կրասնոյարսկ երթուղով չվերթեր կիրականացնի, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Չվերթերը կիրականացվեն փետրվարի 13–ից, շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: 

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–