Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են
25.02.2021,
19:28
Ucom–ի ձայնային ծառայություններից օգտվողները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, ընկերությունից պարզաբանում են

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ucom ընկերությունը հայտարարություն է տարածել, հաղորդում է ARKA Telecom հեռահաղորդակցական պորտալը։
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
«Այս պահին ցանցի հնարավորություններն ընդլայնված են, ներդրվել են հավելյալ ռեսուրսներ որակի ապահովման համար։ Աշխատանքն իրականացվել է Ucom և Ericsson ընկերությունների տեխնիկական մասնագետների գործակցությամբ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը», – նշել են Ucom ընկերությունից։
Նշենք, որ այսօր Ucom–ի որոշ բաժանորդներ տվյալների փոխանցման և ձայնային ծառայությունների հետ կապված խնդիրներ ունեին։
Ucom հայկական ընկերությունը (Universal Communications) հիմնադրվել է 2007թ.–ին։ Ucom–ը, լինելով Հայաստանի հեռահաղորդակցական շուկայի առաջատարներից մեկը, տրամադրում է ոլորտի ծառայությունների ամբողջ շրջանակը` գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն, թվային հեռախոսակապ։–0–