+21
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի երկրաշարժը կարո՞ղ է ազդել Հայաստանի սեյսմիկ վիճակի վրա. պարզաբանում է սեյսմոլոգը

16:31
06 Փետրվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի-Արմենիա/.  Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցող երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է գտնվում. Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայասատանի սեյսմիկ իրավիճակի վրա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը՝ նշելով, որ փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը մեծ տարածք է ընդգրկել և մեծ վնասներ է հասցրել:

«Թուրքական ցանցի վերջին ճշգրտումներով երկրաշարժի մագնիտուդը 7,8 է եղել: Համեմատելու համար նշեմ, որ Սպիտակի երկրաշարժը եղել է 7,0: Երկրաշարժը՝ 7,8 մագնիտուդի դեպքում 10 բալից ավելի է՝ մոտ 11 բալ: Եթե հաշվի առնենք, որ խորությունը մասնագետները գնահատում են 7-ից 10 կիլոմետր, ուրեմն ավերածությունների մասշտաբը շատ մեծ կլինի: Երկրաշարժը որոշ չափով ընդգրկել է նաև Սիրիայի տարածքը. ավերվածության գոտին հասել է մինչև Հալեպ: Հետևանքները շատ ծանր կլինեն Թուրքիայի և Սիրիայի համար թե մարդկային, թե նյութական կորուստների տեսակետից: Զոհերի թիվը հայտնում են դուրս բերված դիերի քանակով: Ես համոզված եմ, որ այդ թիվը շատ մեծ կլինի: Զոհեր կան նաև Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում՝ մինչև Հալեպ ընկած տարածքներում»,- ասաց սեյսմոլոգը:

Загружается новость ... "Лево"

Մասնագետը նշեց, որ Թուրքիայի հարավ-արևելյան մասում՝ Կիպրոսից դեպի Թբիլիսի ձգվող ուղղությամբ, բեկվածք է անցնում, որը կոչվում է Արևելա-անատոլիական բեկվածք. այն ծնում է ուժեղ երկրաշարժեր՝ մինչև 11 բալ ուժգնությամբ: Փետրվարի 6-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժը հենց այս բեկվածքի հետևանքն է:

«Արևելա-անատոլիական բեկվածքը բավականին հայտնի է ուժեղ երկրաշարժեր ծնելու իր պոտենցիալով և զիջում է Հյուսիս-անատոլիական բեկվածքին: Հյուսիս-անատոլիական բեկվածքի մի փոքր ճյուղերից մեկը Անիից մտնում է դեպի Գյումրի և դուրս է գալիս Սպիտակի օջախային գոտի, բայց հավանականությունը, որ այդ ճյուղը կաշխատի և Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ կլինի, շատ ցածր է և նույնիսկ անհավանական է»,- ասաց նա:

Սեյսմոլոգն ընդգծեց, որ Հայաստանը այս երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է: «Այս տեսակետից ես համոզված եմ, որ Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա»:

Загружается новость ... "Право"

Սերգեյ Նազարեթյանն ասաց, որ  Հայաստանի տարածքում միլիոնավոր տարիներ եղել են ուժեղ երկրաշարժեր և պարտադիր կլինեն, քանի որ դրանք երկրաբանական գործընթացներ են, որոնք տևում են միլիոնավոր տարիներ: Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ ակտիվությանը՝ նա ընդգծեց, որ  ունենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի՝ միշտ ակտիվ օջախային գոտին, որտեղ  դեռևս հետցնցումները չեն մարել, շարունակվում են:

«Ունենք ցրված սեյսմիկություն: Գիտեք՝ երկրաշարժեր եղան Շորժայում, Երևանի մոտ, Հայաստանի հարավում, իսկ Ջավախքի սեյսմոակտիվ գոտին միշտ աշխատում է, որը Կովկասում ամենամեծ թվով երկրաշարժերի յուրահատուկ գոտի է, բայց, բարեբախտաբար, թույլ երկրաշարժերի գոտի է, ուժեղ երկրաշարժեր չեն գրանցվում»,- ասաց նա:

Մասնագետը վստահեցրեց, որ իրենք  հետևում են, թե՛ սեյսմիկ իրավիճակին, և թե՛ հատկապես երկրաֆիզիկական, երկրաքիմիական հիդրոդինամիկական դաշտերին, ունեն բավականին ստացիոնար կայաններ և հետևում են անոմալ փոփոխություններին, եթե անոմալիաներ դիտվում են, իրենք փորձում են դրանց միջոցով կանխատեսումներ անել:

Անդրադառնալով տարածվող խոսակցություններին, որ հնարավոր է՝ ամեն տարի նույն օրը երկրաշարժ լինի, Նազարեթյանն ասաց, որ երկրաշարժերի պարբերականության մասին խոսելը սխալ է: Նա նշեց, որ 20-րդ դարում Հայաստանի տարածքում եղել է 4 ուժեղ երկրաշարժ, բայց կարող է լինել մի ժամանակաշրջան, որ ուժեղ երկրաշարժեր չլինեն:  Այնպես որ, ըստ մասնագետի, այստեղ օրինաչափություններ գտնելը հաճախականությունից, պարբերականությունից ելնելով՝ սխալ է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն