Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա
01.12.2022,
12:56
Տեղական տուրքը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 մլն դրամ. Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տուրքը մի քանի անգամ կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ֆինանսների նախարարությունն առաջարկում է բարձրացնել շինություն կառուցելու թույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու համար տեղական տուրքի դրույքաչափը, որի նպատակն է բարձրացնել կառուցապատողների կարգապահությունը:
Այսօր կառավարության նիստում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մենք մի շարք մոտեցումներ ենք քննարկել. երկար քննարկումներ ենք ունեցել թե նախարարական կոմիտեներում, թե նաև կառուցապատողների հետ և, կարծում ենք, որ միաժամանակ պետք է մի քանի կարգավորումներ վերանայվեն: Առաջին կարգավորումը վերաբերվում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար», - ասաց նախարարը:
Նրա կարծիքով, այսօր անավարտ շինությունները ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի շատ ցածր լինելն է:
«Օրինակ՝ Երևանում ցանկացած գոտում 5 հազար քկմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ: Մենք առաջարկում ենք երկու կարգավորումներ այս առնչությամբ: Առաջինն այն է, որ առաջարկվում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիներին: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տասն անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար քկմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Նա նաև ավելացրեց, որ նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետին շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ քաղաքացին դիմի շինարարության ժամկետը երկարաձգելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:
«Տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացումը խելամիտ կարգավորումների շրջանակում է և էապես կնսպատի կարգապահության բարձրացմանը», - ընդգծեց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ երբեմն ականատես են լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում և վերջ, դրանով ավարտվում է:
«Այն մնում է տարիներով, նույնիսկ տասնամյակներով: Դա դիտվում է որպես նորմալ երևույթ, բայց ոչ մեկ չի արձանագրում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրի գեղագիտական տեսքը և սրանից բխող հետևանքներով: Նախագծով առաջարկում ենք՝ շինթույլտվությունն ավարտվել է, դրանից հետո այլ կարգի կարգավորումներ են, և գույքային հարկ պետք է վճարվի և շինթույլտվությունը երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ արվեն», - ասաց վարչապետը:-0-