437.93
7.39
419.63
-273
Եղանակը Երևանում
Հայ

Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)

15:59
06 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկն իր հաճախորդների համար առաջինը Հայաստանում ներկայացնում է տան վարկավորման ամբողջական օնլայն հարթակը:

Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Պարզապես անհրաժեշտ է ներկայացնել օնլայն հայտ և վարկի տրամադրման հաստատումը ստանալու դեպքում տրամադրել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, օնլայն ստորագրել պայմանագրերը և այցելել միայն նոտարական գրասենյակ` գործընթացը վերջնականացնելու համար:

Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար կարելի է դիմել նաև համավարկառուի հետ` հրավիրելով նրան միանալու վարկային հայտին. համավարկառուին պարզապես անհրաժեշտ կլինի հաստատել հրավերը և անցնել նույն քայլերը:

Հարթակի միջոցով արդեն բնակարան են ձեռք բերել բազմաթիվ հաճախորդներ: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին 

Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ: Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ 

Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։ 

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:09
15 Հունիսի 2022
Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի
Վիվա-ՄՏՍ-ը նոր գլխավոր տնօրեն ունի
22:13
14 Հունիսի 2022
Ընդդիմությունն ապամոնտաժում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյանը նշեց պայքարի նոր ռազմավարություն
Ընդդիմությունն ապամոնտաժում է Ֆրանսիայի հրապարակի վրանները. Սաղաթելյանը նշեց պայքարի նոր ռազմավարություն
13:06
14 Հունիսի 2022
Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը
Հայաստանում նախատեսվում է 4 անգամ նվազեցնել ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքը
11:08
14 Հունիսի 2022
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին արդեն հանձնված է շահագործման, բայց կան սահմանափակումներ (ՎԻԴԵՈ)
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղին  արդեն հանձնված է շահագործման, բայց կան սահմանափակումներ. ՎԻԴԵՈ
15:51
13 Հունիսի 2022
Ընդհուպ մինչև ապրանքի բռնագրավում. Երևանում խստացվում է փողոցային առևտրի դեմ պայքարը (ՎԻԴԵՈ)
Ընդհուպ մինչև  ապրանքի բռնագրավում. Երևանում խստացվում է փողոցային առևտրի դեմ պայքարը. ՎԻԴԵՈ
15:20
13 Հունիսի 2022
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը հեռանում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
Ժամանակը եկավ հրաժեշտ տալու. Տաթևիկ Ռևազյանը հեռանում է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնից
12:44
13 Հունիսի 2022
Հայաստանում դատարան են դիմել՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակը փակելու պահանջով
Հայաստանում դատարան են դիմել՝ Սորոսի հիմնադրամի գրասենյակը փակելու պահանջով
11:54
13 Հունիսի 2022
Մահացել է հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը
Մահացել է հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը
10:15
13 Հունիսի 2022
Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել
Ուշադրություն. ՃՈ-ն զգուշացում է տարածել
11:37
12 Հունիսի 2022
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին (ՎԻԴԵՈ)
«Խարդախության համաճարակ» սոցցանցերում. հայ փորձագետները զգուշացնում են բանկային տվյալների շորթման փորձերի մասին. ՎԻԴԵՈ
20:33
10 Հունիսի 2022
Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է ժամանեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը
Այսօր «Զվարթնոց» օդանավակայան է  ժամանեց Հայաստանի ազգային ավիափոխադրող Ֆլայ Արնայի առաջին ինքնաթիռը
14:49
10 Հունիսի 2022
2,5 մլն դրամի կաշառք. Հայաստանում դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել
2,5 մլն դրամի կաշառք. Հայաստանում դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտվել