Սյունիքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՆ–ը զգուշացնում է

19.09.2022, 15:38
Սյունիքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՆ–ը զգուշացնում է
Սյունիքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՆ–ը զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սույն թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ից մինչև ժամը 18:00-ն Սյունիքի մարզի Սիսիան-Վաղատին հատվածում իրականացվելու են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։

ԱԻՆ–ից խնդրում են չանհանգստանալ:

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ-ն հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել է ինտենսիվ կրակ վարել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև հարվածային ԱԹՍ-ներ: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։-0-