ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Եթե լինեին, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն
իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ մեղադրյալի առկայության մասին ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների համատեքստում:
««Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը», - նշել է Աբրահամյանը:
2021թ.-ի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել, այրվել էր մոտ 2 հազար քմ տարածք:-0-