«Ստոպ Նիկոլ». Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը (ՎԻԴԵՈ)
18.09.2020,
21:20
«Ստոպ Նիկոլ». Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է Փաշինյանի հրաժարականը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռեֆորմիստների կուսակցությունն այսօր երեկոյան բողոքի ակցիա էր կազմակերպել` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։
Մատենադարանի մոտ հավաքված ցուցարարները մեկնարկեցին «Ստոպ Նիկոլ» շարժումը։ Նրանք նաև պահանջում են դադարեցնել ԱԺ–ի լիազորություններն ու կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ակտիվիստները հայտարարում են, որ կշարունակեն բողոքի ակցիաները մինչև Փաշինյանը հրաժարական չտա։
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը հրապարակեց իրենց պահանջները, որոնց թվում է մեկ տարով սառեցնել գյուղատնտեսական վարկերը, կառավարության անդամներին տրվող պարգևավճարներն ու այդ գումարներն ուղղել սոցիալակապես խոցելի խմբերին, հանել բուհերում ուսման վարձերի բարձրացման հարցը, հանել բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը, չեղարկել դիմակ չկրելու համար տուգանքները և այլն։
Մատենադարանի մոտ կազմակերպված ցույցից հետո ցուցարարները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։
Նախօրեին «Ազգային օրակարգ» կուսակցության անդամները նմանատիպ ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի մոտ` պահանջելով գործադիր իշխանության հրաժարականը։–0–