+13
Եղանակը Երևանում
Հայ

«Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո». Փաշինյան

20:13
17 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ–ում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրը թշնամու կողմից օկուպացված լինելու վերաբերյալ իր հայտարարությունը։

«Այդ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետևանքով։ Երեկվա գործողություններից հետո էլ այս բալանսը որևիցե ձևով չի փոխվել։ Այսինքն, մեկ շաբաթ առաջ էլ էր այդ 41 քառակուսի կմ-ը, մայիսի 12-ից հետո էլ, և երեկվա գործողությամբ էլ է նույնը»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ դեռ միանշանակ չէ, որ այդ 41 քառակուսի կիլոմետրն ամբողջությամբ վերահսկվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից։

«Մայիսի 12-ից հետո տեղի ունեցած գործընթացի հետևանքով տարբեր հատվածներում Ադրբեջանի և մեր ԶՈՒ-ի դիրքերը շախմատաձև դասավորված են, երբեմն՝ անտրամաբանական ձևերով մխրճված մեկը մյուսի մեջ։ Մայիսի 12-ից առաջ էլ մոտ 40 և ավելի կմ ՀՀ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի արդյունքներով։ Մենք այդ տարածքները կոնկրետ հատվածներով գիտենք»,-ընդգծեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո «Սովետական Ադրբեջանի տարածքներ» կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։

«Այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որովհետև երբ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է՝ այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ միանշանակ բալանս կա․ տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին ձեր վերահսկողության ներքո և կան տարածքներ, որոնք Ադրբեջանի վերահսկողության ներքո են, որոնք չպետք է լինեին՝ դե յուրե հանգամանքներից ելնելով»,- եզրափակեց նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի