420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել հանգամանքները պարզել. Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ հայրն առաջին անգամ խոսել է ողբերգական դեպքի մասին

11:15
01 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ Լեո-Պարոնյան ավտոճանապարհին հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի՝ մահվան ելքով վրաերթի գործով մեղադրյալ ՃՈ ծառայող Արամ Նավասարդյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ։ Բողոքի քննության օրը դեռ հայտնի չէ: Պաշտպանական կողմն արդեն պատրաստել է բողոքի դեմ առարկությունները: Այս մասին Aravot.am-ին հայտնել է Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը՝ վստահեցնելով, որ կալանքի անհրաժեշտություն չկա, կալանքը, ըստ նրա,  Երևան քաղաքի դատախազի «պրինցիպն է»:

Աղջկա մահվան պատճառ դարձած վթարի հեղինակի ազատության մեջ մնալու հանգամանքը անհանգստացնում է մահացած աղջկա հորը՝ Մնացական Մնացականյանին: Նա Aravot.am-ին պատմել է, որ աղջկա մահից հետո կորցրել է քունը. «Սոնայի մահից հետո այցելել եմ դեպքի վայր, փորձել դեպքի հանգամանքները պարզել: Հարցուփորձ եմ արել կողքի խանութների ու գործող օբյեկտների աշխատողներից, ոչ մեկը ոչինչ չի խոսում, ոնց որ վախեցած լինեն: Այն տպավորությունն է, որ արգելված է խոսելը, ինձ թվում է՝ դա պատահական  չէ, մարդիկ այնքան էմոցիոնալ ընդունեցին դեպքը, դրանից հետո ծնողին տեսնեն ու չխոսե՞ն: Ընդամենը խուսափողական պատասխաններ էին տալիս՝ ես այդ ժամանակ այդտեղ չեմ եղել, չեմ տեսել, չեմ լսել: Հարվածի ձայնն այնքան  ուժեղ է  եղել, որ դեպքի վայրի կողքում  բնակվող բնակարանի ներսում բնակիչը մտածել է, թե երկու մեքենա են իրար խփել: Բայց արի ու տես, որ հարցուփորձ եմ անում մարդկանց, ինձ ոչ մեկը չի պատասխանում: Ես հակված եմ մտածել, որ չխոսելու ցուցում կա: Դա արդեն նշանակում է, որ մեղադրյալը խանգարում է քննությանը: Ի՞նչ է նշանակում՝ ազատության մեջ է ու չի խանգարում»: Անդրադառնալով պնդումներին, թե  եթե Սոնան հետքայլ չկատարեր, վթար տեղի չէր ունենա՝ Մնացական Մնացականյանը շարունակեց. «Ինչի՞ մասին է խոսքը, տեսանյութերը որ նայում ենք, երևում է, որ ամենաքիչը մի 15 վայրկյան 40 մետրից վարորդը տեսնում է, որ  հետիոտնը կանգնած է, այսինքն` հետիոտնը չի կողմնորոշվում՝ հետ, թե առաջ գնա: Իմ աղջիկը վախկոտ չէր, իմ աղջիկը պարաշյուտով էր թռնում, իմ աղջիկը գնացել էր Նորվեգիա՝  հյուսիսափայլը նայելու, իմ աղջիկը գնացել էր Նեպալ՝ քրմերի հետ հանդիպելու, իմ աղջիկը օդանավ էր վարձել Էվերեստը տեսնելու համար: Այս բոլորը պատահական չեմ ասում,  բայց արի ու տես վթարից  առաջ տեսնում ենք, որ ինքը վախենում է, վախեցած նապաստակի է նմանվում: Այդ գազան մեքենան գազանաբար, որ եկել է, իմ աղջիկը վախեցել է,  չի կողմնորոշվել:  Ու հիմա  այն  կարծիքը կա, որ այդ մարդը, ազատության մեջ մնալով, չի խանգարում, հա՞: Այդ մարդը պետք է շարունակի ազատության մեջ մնա՞, որ ընկերներն ու հարազատները գան ու ասեն, որ դու մեղավոր չես: Սուտը մի 10 անգամ, որ ասում ես, ճշմարտության տեղ էլ է անցնում: Ես ուզում եմ մասնակցել վերաքննիչ բողոքի քննությանը, որ դատավորին տեղեկացնեմ իրավիճակը և ցույց տամ՝ արդյոք այդ մարդը չի՞ խանգարում ազատության մեջ լինելով»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ եթե Արամ Նավասարդյանը մեքենան դանդաղ վարեր, իր աղջիկը կխուսափեր վթարից կամ հարվածն այդքան ուժգին չէր լինի. «Գնդակի պես տալիս ու թռցնում է: Չի բացառվում, որ հնարավոր լիներ աղջկաս կյանքը փրկել, եթե վթարի ենթարկողը կանգներ ու արագ տեղափոխեր հիվանդանոց: Ի՞նչ է՝ իր ղեկավարը պետք է ասեր՝ ինչո՞ւ ես կանգնում, ինչո՞ւ ես վիրավորին տանում հիվանդանոց: Կարող է րոպեների ընթացքում  տարբերություն լիներ. բոլորը գիտեն՝ սրտի կանգը, եթե 5 րոպեից հետո վերականգնում են, մարդն ապրում է, չէ՞»:

Մնացական Մնացականյանը նաև պատմել է, որ դեպքի օրը Սոնան յոգայից էր դուրս եկել, տուն էր գնում. «Ֆիզարձակուրդում էր, տնից էր աշխատում:  Սիրում էր քայլել, մի քիչ կքայլեր, հետո տրանսպորտ կնստեր, կգնար տուն»: Անդրադառնալով մեղադրյալի պաշտպանի պնդումներին, թե կարգավորողը հրահանգավորվել է Սոնային կանգնել, բայց Սոնան ոչ միայն չի լսել, այլև չլսելով` ձեռքը վերև է բարձրացրել ու շարունակել  քայլել առաջ, Մնացական Մնացականյանը չհամաձայնեց.  «Եթե անցումը լիներ 500 մետր հեռավորության վրա, եթե Սոնայի հետ էիր լինում, պետք է 500 մետր գնայիր, անցումով անցնեիր, եթե լուսացույցի կանաչ լույսը չէր, մի քայլ չէիր  դնում: Սոնան օրենքին հակաճառել ընդհանրապես չէր սիրում: Մեղադրյալի պաշտպանի գործը դա է, պետք է ասի, ինչ-որ կերպ պաշտպանի: Եթե կարգավորողը Սոնային ասել է՝ կանգնիր, ինչո՞ւ է մեքենա բաց թողել, դուք տեղյա՞կ եք, որ այդ ժամանակ մեքենա է անցել , եթե մեքենային բաց է թողել, ինչո՞ւ պետք է Սոնային կանգնեցներ: Այլ մանրամասներ էլ կան, ես հիմա չեմ ուզում ասել: Ես չեմ ուզում քաղաքական երանգ տալ, բայց եթե թեկուզ իր ղեկավարն է նման հրաման արձակել, ղեկավարը պետք է պատժվի բոլոր մակարդակներով: Մարդը պետք է ազատազրկման մեջ մնա, որ մտածելու ժամանակ ունենա, որ գիշերն անքուն  լինի ու խորհելու ժամանակ ունենա, ոչ թե իր տանը հարազատների ներկայությամբ, մասնակցությամբ մտածի, որ ինքն անմեղ է: Եվ, վերջապես, պետք է դաս լինի, որ սրանից հետո նման դեպքեր չլինեն: Ի՞նչ է նշանակում մեկի կյանքը ապահովագրել, պահպանել՝ մյուսի կյանքի հաշվին»:

Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը ավրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհի Սոնա Մնացականյանին, ով հղի էր: Վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ