Շոգերը կրկին վերադառնում են․ Երևանում սպասվում է +37

26.07.2022, 13:08
Շոգերը կրկին վերադառնում են․ Երևանում սպասվում է +37
Շոգերը կրկին վերադառնում են․ Երևանում սպասվում է +37
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում հուլիսի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ: Առաջիկա օրերի օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +33…+37 աստիճանի սահմանում։

Հանրապետության տարածքումբ հուլիսի 26-27-ին, 30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Հուլիսի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:-0-