Սև ծովից ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 6–10 աստիճանով

06.06.2024, 11:35
Հայաստանին ակտիվ ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 6–10 աստիճանով
Սև ծովից ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 6–10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 7-ի երեկոյան ժամերից, հունիսի 8-11-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ 

Առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ 

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ի ցերեկային ժամերին կնվազի 6-10 աստիճանով։ 

Մայրաքաղաք Երևանում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ 

Հանրապետության տարածքում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 8-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում ինտենսիվ՝ հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: