Սեպտեմբերը սկսելու՞ ենք շոգերով. Սուրենյանը ներկայացրել է եղանակի կանխատեսումը

29.08.2020, 12:12
Սեպտեմբերը սկսելու՞ ենք շոգերով. Սուրենյանը ներկայացրել է եղանակի կանխատեսումը
Սեպտեմբերը սկսելու՞ ենք շոգերով. Սուրենյանը ներկայացրել է եղանակի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է նաև առաջիկա օրերին։

Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում։

«Սեպտեմբերը սկսելու ենք շոգերով», – նշել է նա։

Մայրաքաղաք Երևանում օգոստոսի 29-31-ին , սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին սպասվում է +33...+35, գիշերը` +18...+20, մինչև սեպտեմբերի 2–ն աստիճանաբար կբաձրանա` հասնելով +35...+37 աստիճանի։

Հանրապետության տարածքում օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:–0–