Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
20.06.2022,
22:47
Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որի լիազորությունները կասեցվել են, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ներկայացրել է քրեական գործի մանրամասներ, որի դերակատարներից մեկը նա է: Հրապարակվել է նաև Վարդազարյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգարյանի և խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանի զրույցի ձայնագրությունը (18+):
Ի՞նչ է ասել Վարդազարյանը
Վարդազարյանն ընդգծել է, որ այս ձայնագրությունը վկայում է իր նկատմամբ հարուցված քրեական գործի քաղաքական դրդապատճառների մասին: Նրա խոսքով, նա խնդրել էր ժամանակ մինչև մարտի 1-ը Մոսկվա նախատեսված գործուղման կապակցությամբ, ինչից հետո պատրաստ էր հանդիպել վարչապետի հետ: Եթե նա համաձայնվեր հրաժարական տալ, նրան կհաջողվեր խուսափել քրեական հետապնդումից և կարգապահական վարույթից՝ ԲԴԽ նախագահությունը փոխանցելով Գագիկ Ջհանգիրյանին և ստանձնելով դատավորի պաշտոն:
Գլխավոր դատախազության արձագանքը
Մամուլի ասուլիսից հետո գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է, որ ձայնագրությունն ուղարկվել է Քննչական կոմիտե:
«Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյա: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների և համացանցային տեղեկատվական ռեսուրսների մշտադիտարկման արդյունքում այդ ձայնագրությունը վեր է հանվել և դրանում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նկատի ունենալով, որ քննարկվող քրեական գործով, որի շրջանակներում Ռ. Վարդազարյանի նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում, նախաքննությունը կատարվել է նախկին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից, ով ներկայում շարունակում է աշխատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, իսկ տվյալ քրեական գործը հարուցվել է ներկայիս ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնող անձի հաղորդման հիման վրա», - նշել է Աբրահամյանը:
Նրա խոսքով, հանձնարարվել է նաև ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն:
«Ինչ վերաբերում է ասուլիսի ընթացքում պարոն Վարդազարյանի կողմից «փազելի տեղն ընկնելու» տրամաբանությամբ արված՝ պաշտոնավարումն ավարտելուց հետո ՀՀ գործող գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԲԴԽ-ն ղեկավարելու մասին հայտարարություն-ենթադրություններին, ապա հարկ եմ համարում հստակ պարզաբանել, որ Արթուր Դավթյանի հետ նման հարց չի քննարկվել», - գրել է Աբրահամյանը:
«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի հայտարարությունը
Ինչպես նշվում է «Հայաստան» դաշինքի հայտարարության մեջ, Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ձայնագրություն, որի արժանահավատությունը կասկածի տակ չի դրել կողմերից և ոչ մեկը։
«Ձայնագրությունը պարունակում է հանցանքի ակնհայտ տարրերի, ՍԴ կազմի նկատմամբ ապօրինի միջամտության համեմատականներ, քրեական գործերին միջամտությունների և կոնկրետ պահանջների չկատարման դեպքում սպառնալիքների փաստեր: Այդ հանգամանքները պետք է քննության առարկա դառնան այն իրավապահ մարմինների կողմից, որոնց, փաստացի, ըստ հրապարակված ձայնագրության, պարտադիր կատարման ցուցումներ է կարողանում տալ Բարձրագույն դատական խորհրդի հայտնի անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը: Ձայնագրությունը նաև պարունակում է քաղաքական գործունեությանը միջամտելու խոստում, և դրա հետևանքները փաստացի արձանագրված են միջազգային հանրության կողմից իբր արդար ու թափանցիկ խորհրդարանական ընտրություններով», - նշվում է հայտարարության մեջ:
Վարդազարյանի գործը
Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են 2021թ.-ի ապրիլի 15-ին նրա նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ, որը կապված չէ նրա լիազորությունների հետ:
2021թ.-ի հուլիսի 16-ին ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը հրաժարվեց վերականգնել նրա լիազորությունները մինչև քննության ավարտը:-0-
Տեսանյութը՝ Hraparak TV