Ռուսաստանի հայերը դեսպանատան մոտ ակցիա են կազմակերպել Փաշինյանի մոսկովյան այցի դեմ (ՎԻԴԵՈ)
11.01.2021,
14:52
Ռուսաստանի հայերը դեսպանատան մոտ ակցիա են կազմակերպել Փաշինյանի մոսկովյան այցի դեմ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում ՀՀ դեսպանատան շենքի մոտ կազմակերպվել է ակցիա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի դեմ։
Այցը կազմակերպվել է Կրեմլի հրավերով, անցկացվելու են եռակողմ բանակցություններ` Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։
Դեսպանատան շենքի դարպասներին փակցված են պաստառներ «Ժողովուրդը մենք ենք, և մենք դեմ ենք», «Նիկոլը սուտասան է, Նիկոլը թուրք է», «Stop Nikol» նշանաբաններով։
Ռուսաստանի հայերը մտավախություն ունեն, որ այսօր Մոսկվայում կստորագրվեն Հայաստանի և Արցախի ճակատագրին վերաբերող համաձայնագրեր, որոնք անուղղելի վնաս կարող են հասցնել հայկական պետականությանն ու ժողովրդին։–0–