+12
Եղանակը Երևանում
Հայ

Ռուբեն Վարդանյանը մտնում է քաղաքականություն. նա պատրաստ է աշխատել Հայաստանում «թեկուզ կոշկակար, թեկուզ հավաքարար, թեկուզ նախագահ»

19:10
26 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է քաղաքական կարիերա սկսել։

«Ես պատասխանում եմ (հարցին) կարճ՝ այո: Բայց այլ կերպ ձևակերպեմ այս հարցի պատասխանը, քաղաքականություն եմ մտնում, ոչ թե պարզապես որպես քաղաքական կուսակցություն, այլ երկիրը ղեկավարելու ցանկությամբ»,- ասել է գործարարը։

Վարդանյանի խոսքով՝ ինքն այժմ Հայաստանի զարգացմանը վերաբերող շատ կարևոր հարցերի պատասխաններ գտնելու ակտիվ փուլում է:

«Սրանք բոլորը հարցեր են, որոնք իմ շրջանակներից դուրս են` որպես գործարարի և դուրս են իմ առօրյայից: Այս առումով, իհարկե, ես քաղաքականության մեջ եմ»,- պարզաբանել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է դառնալ Հայաստանի նախագահ, Վարդանյանը նշել է, որ այս մասին իրեն հարցնում են «արդեն շատ–շատ հարցազրույցների ընթացքում»։

«Պետք է անտրամաբանական մարդ լինես, որ հիմա ցանկանաս երկիրը ղեկավարել ներկա վիճակում սովորական հայ հասարակության տեսակետից, որ «ինքն ուզում է երկրի ղեկավարը լինել», որովհետև երկիրը շատ ծանր վիճակում է։ Իրական ապագան միանգամայն անորոշ է»,- նկատել է գործարարը։

Գործարարը կարծում է, որ ներկայումս սուր է դրված Հայաստանի՝ որպես անկախ պետության պահպանման հարցը, ուստի «պետք է շատ համարձակ և ռիսկային մարդ լինես», որ նման իրավիճակում «պետության ղեկավար դառնալու պատասխանատվություն ստանձնես»:

«Այն, ինչ ես ասում եմ, միշտ ասել եմ, որ եթե վերնախավը համախմբվի և միասին գտնի, որ դա ճիշտ որոշում է, լինեմ ես, թե մեկ ուրիշը, ցանկացած որոշում հնարավոր է, քանի որ ես պատրաստ եմ լինել և՛ կոշկակար իմ ազգի համար, և՛ հավաքարար, և´ ղեկավար»,- ասել է Վարդանյանը։

Նա հավելել է, որ երկիրը ղեկավարել-չղեկավարելու հարցում իր համար պատասխանը շատ պարզ է. «Եթե պատասխանատվություն ստանձնեմ, որ ես նրանցից եմ, ով պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Հայաստանի ապագայի համար, այդ թվում՝ ես պետք է պատրաստ լինեմ ցանկացած պաշտոնի, որը կարող է լինել։ Օրինակ՝ դեսպան Գվատեմալայում, եթե դա կարևոր լինի Հայաստանի համար»,- հավելել է Վարդանյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը