ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է կազմակերպվել` ի աջակցություն Ռուսաստանի

14.03.2022, 15:24
ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է կազմակերպվել` ի աջակցություն Ռուսաստանի
ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է կազմակերպվել` ի աջակցություն Ռուսաստանի
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել` ի աջակցություն Ռուսաստանի:

Ակցիային մասնակիցների խոսքով՝ Հայաստանը պարտավոր է այսօր սատար կանգնել Ռուսաստանին:

«Սա պատերազմ չէ, սա ազատագրում է ուկրաինական ժողովրդին նեոֆաշիզմից և այն ուժերից, որոնք ջանասիրաբար այս տարիների ընթացքում քանդել են հետխորհրդային երկրներն ու փորձել իրենց օրակարգը թելադրել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասակիցները նշեցին, որ ռուս ազգը հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, ոչ թե հարձակվել է Ուկրաինայի վրա, այլ ազատագրում է ուկրաինացի ժողովրդին ֆաշիստական ղեկավարներից:

«Միայն Ղարաբաղի սահմանները պաշտպանելիս չէ, որ պետք է հիշենք Ռուսաստանին: Ռուս ժողովուրդը կդիմանա բոլոր սանկցիաներին, պարզապես այստեղ լինել-չլինելու խնդիր կա: Ռուսաստանի պես ռեսուրս ունեցող պետությունը հնարավոր չէ, որ ոտքի չկանգնի»,-ընդգծեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Հավաքվածները նշեցին նաև, որ Ռուսաստանն այսօր պատերազմում է ամբողջ աշխարհի դեմ:

«Սա Ռուսաստանին տնտեսապես քայքայելու պատերազմ է, քանի որ երբեք էլ Ռուսաստանին հնարավոր չի եղել հաղթել», – նշեցին ակցիայի մասնակիցները:–0–