Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից

22.09.2021, 13:42
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից
Պատվաստում կամ թեստ. որքա՞ն կտուգանվեն ֆիզիկական և իրավաբանական անձինք հոկտեմբերի 1–ից

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ ևհակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն այսօր անդրադարձել է հոկտեմբերի 1–ից նախատեսված ստուգայցերին և տուգանքի չափերին։

Загружается новость ... "Лево"

Ըստ Առողջապահության նախարարության նոր կարգավորումների՝ հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է պահանջեն աշխատակիցներից 14 օրը մեկ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ:

«Ստուգայցերն իրականացվելու են նախօրոք պլանավորմամբ։ Այսինքն, մեկ օր առաջ պլանավորվում է, թե որ տնտեսվարողների մոտ են իրականացվելու ստուգայցերը։ Առաջին հերթին ընտրվում են ռիսկային տնտեսվարողները, եթե օրինակ մենք ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսով վարակման 3 և ավելի դեպքեր, բացի այդ ընտրվում են ավելի մարդաշատ վայրերը, օրինակ` առևտրի կենտրոնները», – ասաց Հարությունյանն` ավելացնելով, որ դա չի նշանակում, որ մնացած կազմակերպությունները չեն վերահսկվելու և ստուգայցեր չեն իրականացվելու։

Հարությունյանի խոսքով, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ կորոնավիրուսի վարակի կանխարգելումը։

«Տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ հայտնաբերման դեպքում 10–20 հազար դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40–120 հազար դրամ տուգանք։ Խախտման առաջին իսկ դեպքի հայտնաբերման ժամանակ կիրառվելու է տուգանք», – ասաց Հարությունյանը։

Նա նաև նշեց, որ ստուգայցերը մեկ օրվա մեջ կարող են իրականացվել մի քանի անգամ`կախված նրանից, թե գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել։–0–