Պաշտպանության նախարարը խորհրդական է նշանակել
19.01.2021,
17:26
Պաշտպանության նախարարը խորհրդական է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Загружается новость ... "Лево"
Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 1977 թվականին ավարտել է Կրասնոյարսկի (Ռուսաստան) պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1977-1981 թվականներին աշխատել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչությունում: 1982-2018թթ. ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության համակարգում: 2001 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ ներկայացուցիչը։ ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական պայքարի կենտրոնում։ 1989–1994 թվականներին մարտական հանձնարարություններ է կատարել ՀՀ սահմանամերձ շրջաններում։ Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:–0–