Պաշտպանության նախարարը հանդիպել է Սասուն Միքայելյանի հետ (ՎԻԴԵՈ)

20.01.2021, 11:57
Պաշտպանության նախարարը հանդիպել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ. ՎԻԴԵՈ
Պաշտպանության նախարարը հանդիպել է Սասուն Միքայելյանի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահները այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում: –0–