Փաշինյանը տվեց ինտենսիվ քարոզարշավի մեկնարկն` ի աջակցություն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին

25.02.2020, 21:17
Փաշինյանը տվեց ինտենսիվ քարոզարշավի մեկնարկն` ի աջակցություն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
Փաշինյանը տվեց ինտենսիվ քարոզարշավի մեկնարկն` ի աջակցություն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կազմակերպվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» շտաբի դրամահավաքը, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվեց ինտենսիվ քարոզարշավի մեկնարկը։

«Ես ու իմ թիմն ակտիվ մասնակցելու են քարոզարշավին, լինելու ենք բոլոր քաղաքներում։ Հանրաքվեում, անկախ արդյունքներից, հաղթելու է ՀՀ անկախ ու հպարտ քաղաքացին, այս քաղաքական թիմը կկտրի իր ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ձեռք չի տա, ես անձամբ կկտրեմ իմ ձեռքերը և մի կեղծիք թույլ չեմ տա, որովհետև դա կնշանակի ջնջել այն արժեքները, որոնց վրա մենք կանգնած ենք», – հայտարարեց ՀՀ վարչապետը։

Նա նաև նշեց, որ կան շատ հարցեր, որոնք նա կցանկանար քննարկել քաղաքացիների հետ, և դրանք վերաբերում են ոչ միայն առաջարկվող սահմանադրական փոփոխություններին։

Փետրվարի 6-ին Ազգային ժողովի պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» շարժմանը, իսկ շտաբը կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները չեն օգտվել շարժում կազմելու հնարավորությունից՝ ի տարբերություն հասարակական կազմակերպության: Օրերս «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին: Իսկ փետրվարի 18-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել:-0-