Փաշինյանը նշել է հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուշացման հնարավոր պատճառը

17.11.2021, 17:19
Փաշինյանը նշել է հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուշացման հնարավոր պատճառը
Փաշինյանը նշել է հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուշացման հնարավոր պատճառը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան կարևորել է հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը։

«Նախընտրական շրջանում և դրանից հետո հայտարարել եմ, որ չափազանց կարևոր եմ համարում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը և ավարտին հասցնելը: Եվ մայիսին ու դրանից հետո ՌԴ-ն երկու-երեք անգամ հանդես է եկել առաջարկով և երեք անգամ էլ մենք համաձայնել ենք այդ գործընթացով գնալ առաջ»,-ասաց Փաշինյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին ի պատասխան:

Վարչապետի խոսքով՝ գործընթացին մեկնարկ չի տրվել, քանի որ Ադրբեջանն անընդհատ հետաձգում է և հստակ պատասխաններ չի տալիս:

«Ես երեկ էլ՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասացի, որ սահմանային իրադրության խաղաղ հանգուցալուծումը չափազանց կարևոր է և նախկինում արած մեր առաջարկություններն ուժի մեջ են՝ այդ թվում դելիմիտացիայի, ապա դեմարկացիայի գործընթաց սկսելը»,-ընդգծել վարչապետը:–0–