Փաշինյանը հրաժարական կտա մինչև ամսվա վերջ.Մակունց

23.04.2021, 17:33
Մակունցը վերահաստատել է հրաժարական տալու Փաշինյանի մտադրությունը
Փաշինյանը հրաժարական կտա մինչև ամսվա վերջ.Մակունց
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա մինչև ամսվա վերջ, հստակ ամսաթիվ դեռ չկա, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Կարծում եմ, որ մինչև ամսվա վերջ նա կտա հրաժարական, հստակ ամսաթիվ նշել չեմ կարող, բայց մինչև ամսվա վերջ կլինի հայտարարություն», – ասաց Մակունցը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ձևաչափով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու ընտրություններին` նա նշեց, որ դեռևս վերջնական որոշում չկա։

«Ցուցակները կազմելու հարցը կքննարկենք մայիսին, դեռևս քննարկումներ չկան, նաև ապագա պաշտոնների հարցում», – ավելացրեց Մակունցը։

Ինչ վերաբերում է կուսակցության երեք տարվա գործունեության արդյունքներին, ապա Մակունցը հայտարարեց, որ դա կլինի լայն քննարկումների առարկա նախընտրական քարոզարշավի ժամանակ։

«Բայց 2018թ.–ից ամենամեծ ձեռքբերումը կարող եմ նշել այն ժողովրդավարական բարեփոխումներն ու փոփոխությունները, որոնք հետևողականորեն ընթանում են Հայաստանում և ազատ քաղաքացիները...Մենք ամեն ինչ չենք հասցրել, ինչ ուզում էինք փոխել, բայց դեռ բարդ է ասել, թե որն էր ամենամեծ բացթողումը», – ասաց Մակունցը։–0–