Փաշինյանը հայտնել է, թե երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները
03.02.2022,
11:59
Փաշինյանը հայտնել է, թե երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Բարձր տեխնոլոգիական արդյունանաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Նրա թեկնածությունն առաջադրվել է ԱԺ-ի 65 պատգամավորների առաջարկով, ինչը նշանակում է, որ ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում:
Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մինչև ընտրությունները, որը տեղի է ունենալու մարտին, Վահագն Խաչատուրյանը կշարունակի լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:
«Այս պահին չեմ շնորհավորում, երևի պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորել, երևի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Ես հույս ունեմ, պարոն Խաչատուրյան, որ մինչև ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք և այս ընթացքում կշարունակենք արդյունավետ աշխատել միասին կառավարությունում»,-ասաց Փաշինյանը:
Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց վստահության համար, և նշեց, որ հասկանում է, թե քաղաքական ուժի համար ինչ է նշանակում թեկնածու առաջադրելը:
«Ես հասկանում եմ, որ քաղաքական կուսակցության ներսում շատ արժանի մարդիկ կան, բայց այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի: Իմ անձնական գնահատականն եմ ասում, որովհետև պետք է վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը, ՔՊ-ն՝ իմ առաջադրման հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ-ին, 65 պատգամավորներին: Ժամանակը կգա, կհասցնենք մնացածի մասին խոսել, բայց համոզված եղեք, որ այն, ինչ նախագծվել է, իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որոնց մասին մենք այստեղ ամեն օր խոսում ենք»,-ասաց Խաչատուրյանը:
Նա խոստացավ այս ընթացքում ավարտին հասցնել ԲՏԱ նախարարության ծրագրերի մի մասը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրությամբ, նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և պետք է առաջնորդվի ազգային, համազգային և պետական շահերով:
«Ես հավատացած եմ, որ կառավարությունը, խորհրդարանը նույնպես առաջնորդվում են այդ շահերով: Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը: Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերն ինչ լիազորություններ ունեն, ինչպես պետք է համագործակցեն: Շատ կարևոր է, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ: ՔՊ խմբակցության և կառավարության միջև մշտապես բանավեճ կա, հարցերի քննարկում,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց նաև, որ այստեղ խնդիրն այն է, որ հստակ ուղենիշ, ռազմավարություն ունենանք, իշխանության ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետև, բոլոր դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում կարող են խաթարել բնականոն գործունեությանը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։ Որպես պատճառ նա նշել էր համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների վրա ազդեցության գործիքների բացակայությունը։
Նշենք, որ ըստ ՀՀ սահմանադրության 2015 թ. խմբագրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:
Այսպես, Մայր օրենքի 144–րդ հոդվածի համաձայն, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:-0-