Փաշինյանը հայտնեց, թե երբ կտա հրաժարական

14.04.2021, 20:58
«Իմ քայլը» խմբակցությունը կընտրի ինձ որպես վարչապետ, և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ` ոչ ոք չի փորձի կատարել քաղաքական ինքնասպանություն», – նշեց նա
Փաշինյանը հայտնեց, թե երբ կտա հրաժարական
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում։ Այս մասին հայտարարեց ինքը` Փաշինյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և խորհրդարանական երեք խմբակցությունների առաջնորդների հետ քաղաքական խորհրդակցություններից հետո հայտարարեց, որ Հայաստանում հունիսի 20–ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Պատրաստվում եմ հրաժարական տալ ապրիլի վերջին 10 օրը, ինչից հետո խորհրդարանական ուժերի և հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, 7–րդ օրը կանցկացվեն վարչապետի ընտրություններ», – նշեց նա։

Загружается новость ... "Лево"

Փաշինյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվի որպես թեկնածու, քանի որ Սահմանադրությունը պահանջում է դա։ Նրա խոսքով, մյուս խմբակցությունները չեն առաջադրի թեկնածու։

««Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի ինձ որպես վարչապետ։ Երկրորդ անգամ ես կրկին կառաջադրվեմ որպես թեկնածու «Իմ քայլից», կրկին չեն լինի թեկնածուներ, և ես կրկին չեմ ընտրվի։ Ազգային ժողովն օրենքի ուժով կհամարվի արձակված, ինչից հետո 2021թ.–ի հունիսի 20–ին կնշանակվեն ընտրություններ», – ասաց նա։

Վարչապետը տեղեկացրեց, որ եթե որևէ քաղաքական ուժ խախտի որևէ պայմանավորվածություն, դա նրանց համար կլինի «քաղաքական ինքնասպանություն»։

«Այդ ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի ինձ որպես վարչապետ, և դրանով թեման կփակվի։ Կարծում եմ` ոչ ոք չի փորձի կատարել քաղաքական ինքնասպանություն», – հայտարարեց նա։–0– 