Փաշինյանն արձագանքել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին

02.10.2022, 17:23

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին, որն ավելի վաղ հրապարակվել է սոցցանցերում:

Загружается новость ... "Лево"

«Սոցցանցերում տարածվել է ևս մեկ սարսափելի տեսանյութ՝ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են մի խումբ հայ ռազմագերիների Հայաստանի սուվերեն տարածքում: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունն ու ձեռնարկի համապատասխան միջոցներ՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համա», - գրել է Փաշինյանը Twitter-ի միկրոբլոգում:

Նրա խոսքով, Հայաստանը կօգտագործի բոլոր հասանելի միջազգային մեխանիզմները հետաքննությունն ապահովելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Բռնության այսպիսի ակտերը պետք է անհրաժեշտ պատասխան ստանան՝ ագրեսորի համար հետևանքներով:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն «Նովոստի-Արմենիան»-ին հաստատել է տեսանյութի իսկությունը:

Հաղորդվում է, որ նախնական ամսաթիվը 2022թ.-ի սեպտեմբերի 13-14-ն է:-0-

 - рис.1