437.27
4.41
404.32
-6
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանն Օնիկ Գասպարյանին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)

13:15
14 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 14  ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ անհրաժեշտ էր դադարեցնել ռազմական գործողությունները պատերազմի 4–րդ օրը։

«Մենք այս ընթացքում ունեցել ենք թյուրըմբռնումներ, ոմանք՝ հատուկ պլանավորված, ոմանք՝ ակամա և ոչ դիտավորյալ», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը մասնավորապես անդրադարձավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի արված հայտարարությանը, երբ վերջինս հայտարարել է, որ պատերազմի չորրորդ օրը ներկայացրել է կորուստները և ԶՈՒ գնահատականը՝ նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար։

«Ոզում եմ այս ամբիոնից պատախանատու և պաշտոնապես արձանագրել, որ Օնիկ Գասպարյանի հայտարարության այդ կետը իրականության հետ որևէ աղերս և առնչություն չունի, չի ասել ԳՇ պետը նման բան, դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում ձայնագրությամբ։  Ընդհակառակը՝ սեպտեմբերի 30-ի անվտանգության խորհրդի նիստին ասել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը, Զինված ուժերը կատարում են իր առաջ դրված խնդիրը և մինչև վերջ կկատարեն», – ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ ԳՇ պետը չէր կարող նման հայտարարություն անել սեպտեմբերի 30-ին, քանի որ օգոստոսի 21-ին հավաստիացրել է, որ Արցախյան ուղղությամբ կարող ենք առկա ուժերով և միջոցներով, «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները: 

«Սրանք ԳՇ պետի գնահատականներն են օգոստոսի 21–ին և սեպտեմբերի 30–ին։ Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը չի ձեռնարկել քայլեր հրադադարի շուտափույթ հաստատման համար», – ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ամենաբարձր մակարդակով երեք անգամ ձեռք են բերվել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություններ։

«Բայց հրադադար տեղի չունեցավ Ադրբեջանի պատճառով, որը չպահպանեց Թուրքիայի այն հայտարարությունների ֆոնին, որ նրանք (Ադրբեջանը) չպետք է պահպանեն հրադադարը», – ասաց Փաշինյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ