Փաշինյան. երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար, պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին

14.01.2021, 13:43
«Երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին», – ասել է վարչապետը
Փաշինյան. երկիրը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար, պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Սա կառավարության այս տարվա առաջին նիստն է և ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար  ժամանակաշրջանում, որպեսզի մեր պարտականությունները կարողանանք երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից:

Այս մասին, այսօր՝ կառավարության նիստի սկզբում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր ու փոխհամագործակցություն, հաղորդում է news.am-ը:

«Երկիրը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար պետք է կառավարման նոր որակ բերել գործադիր մարմին»,-ասել է նա:–0–