415.29
4.72
387.04
+25
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ նայել ձեր աչքերի մեջ

15:28
14 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որից հետո չի կարողանա նայել Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որ այն ժամանակ ստորագրել էի, բնականաբար ես էլ երջանիկ չէի: Նրանք, ովքեր իմ կաբինետում են եղել՝ իմ քաղաքական թիմի անդամներից, ԱԽ անդամներից, նրանք գիտեն, թե ինչ պայմաններում ու ինչ վիճակում եմ ես ստորագրել: Վիճակը սթափ է եղել, ամենակարևորը, բայց շատ ծանր, դառը: Բայց ես տեսել եմ, որ այդ թղթի իրագործմամբ ՀՀ-ն ու ԼՂ-ն կարողանում են իրենց շահերը հետապնդել: Այն ժամանակ դա կապիտուլյացիա անվանվեց, այսօր տեսնո՞ւմ եք, որ թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները, թե իրավապաշտպաններն օր ու մեջ հղում են անում եռակողմ հայտարարությանը»,-ասաց վարչապետը, հաղորդում է «Արմենպրեսը»:

Արդարադատության միջազգային դատարանը ևս Լաչինի միջանցքով իր որոշումը հիմնավորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Վարչապետը շեշտեց՝ հայկական կողմի խնդիրն այսօր եռակողմ հայտարարությունը չի, հակառակը՝ եթե դա լիարժեք պահպանվեր, այս ամեն ինչը չէր լինի, խնդիրն այդ հայտարարության չիրագործումն ու երաշխիքների, երաշխավորի ինստիտուտի բացակայությունը կամ անգործությունն է:

Վարչապետը հիշեցրեց՝ ԱԺ-ում հայտարարություն է արել՝ ասելով, թե ինչ կստորագրի, ինչ չի ստորագրի, որին հետևել է շատ մեծ հանրահավք: «Ես կստորագրե՞մ իմ բան, որ հետագայում չկարողանամ ձեր աչքերի մեջ նայել. ոչ, չեմ ստորագրի ես այդպիսի բան»,-ասաց նա՝ վսստահեցնելով, որ չի ստորագրի որևէ բան, որից հետո չկարողանա նայել ՀՀ որևէ քաղաքացու աչքերի մեջ:
Փաշինյանն այս համոզմանն է, որ ինքը խնդիրը գիտի ամբողջ խորությամբ, գիտի նաև լուծումները: «Կստացվի՞ այդ լուծումը, ես դա չգիտեմ՝ մի պարզ պատճառով, որովհետև այսօրվա աշխարհում չկա մի ղեկավար, որը գիտի, թե 1 ամիս հետո ինչ է լինելու»,-նշեց նա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին
12:39
07 Հունիսի 2023
Սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է. ՊՆ փոխնախարար (ՎԻԴԵՈ)
Փոխնախարարը հայտնեց, որ երեկ ունեցել ենք կրակոցներ. ՎԻԴԵՈ
15:01
06 Հունիսի 2023
Բերքաբերի հատվածի մոտ 950 հեկտար գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ. Տավուշի մարզպետ (ՎԻԴԵՈ)
Տավուշի մարզպետը հայտարարեց, որ անկլավները միշտ են եղել, ոչ թե առաջացել են հեղափոխությունից հետո. ՎԻԴԵՈ