Պապիկյանը մեկնաբանել է Կապանի օդանավակայանի շահագործման անվտանգության հետ կապված հարցը

09.02.2021, 00:23
Պապիկյանը մեկնաբանել է Կապանի օդանավակայանի շահագործման անվտանգության հետ կապված հարցը
Պապիկյանը մեկնաբանել է Կապանի օդանավակայանի շահագործման անվտանգության հետ կապված հարցը
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մեծ վտանգ չի տեսնում Կապանի օդանավակայանի շահագործման մեջ։

«Հիմա գործում է միջգերատեսչական հանձնաժողով, որում ներառված են տարբեր մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում` մեր գերատեսչության, որոնք զբաղվում են նրանով, որպեսզի հասկանան, թե ինչ ժամկետներում և ինչպես պետք է տեղի ունենա օդանավակայանի շահագործումը, որպեսզի այն անվտանգ լինի», – ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ մեծ վտանգ չի տեսնում, սակայն դա պետք է հասկանալի լինի հասարակությանը, որպեսզի մարդիկ կարողանան վստահորեն օգտվել օդանավակայանից։

Հունվարի 10–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ Կապանի օդանավակայանի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ների տեղակայման հետևանքով սպառնալիքներ են առաջացել օդանավակայանի հարցում, ինչպես նաև Կապան–Երևան (M2) միջպետական ճանապարհով տեղաշարժվելու և մի շարք բնակավայրերի համար։–0–