Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին. քննակվել է Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակը
23.01.2023,
14:52
Պապիկյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հաղորդում է ՀՀ ՊՆ–ն:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Տոյվո Կլաարը իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։
Զրուցակիցները հույս են հայտնել, որ ԵՄ արտգործնախարարների կոմիտեի նիստին որոշում կկայացվի ՀՀ տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական նոր առաքելություն իրականացնելու վերաբերյալ։–0–