ՊՆ–ում քննարկել են հետպատերազմյան շրջանում ԶՈւ–ի առջև ծագած խնդիրները, բանակի վերափոխումը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում զինված ուժերի առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուի ծառայությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանցով պայմանավորված՝ ժամանակակից մարտահրավերներին։
«Խորհրդակցության ընթացքում ոլորտային պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ: Բարձրացված հարցերի վերաբերյալ խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել առաջարկություններով։ Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը քննարկված խնդիրների լուծման վերաբերյալ տվել է անհրաժեշտ հանձնարարականներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–