441.52
4.45
403.58
-3
Եղանակը Երևանում
Հայ

ՊԵԿ-ը վերանայել է արգելադրման աշխատանքների իրականացման ձևաչափը

13:14
10 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման պայմաններում հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցների կիրառումը իրականացվում է նպատակային, հաղորդում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

ՊԵԿ-ում մշակվել է «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագիր», որի շրջանակում, ի թիվս այլոց, կարևորվել է արգելադրման աշխատանքների իրականացման նպատակային ուղղվածությունը:

Հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն` հարկ վճարողների գույքի նկատմամբ արգելանքի կիրառման համար չկատարված հարկային պարտավորությունների շեմը 500 000 դրամից բարձրացվել է 1,5 մլն դրամ:

Загружается новость ... "Лево"

«Այսպիսով` նախատեսվում է առաջնային կարգով արգելանք կիրառել այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մինչև 16.03.2020թ.-ը, այսինքն` մինչև ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելը: Այդ ժամանակահատվածում հարկային պարտավորությունները չկատարած տնտեսվարողների նկատմամբ որևէ բացառություն չի կատարվելու, քանի որ նրանք ունեցել են լիարժեք գործունեություն իրականացնելու հնարավորություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է մարտի 16-ից հետո առաջացած 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններին, ապա նախատեսվում է նշված պարտավորությունների ապահովման նպատակով արգելանքներ կիրառել այն հարկ վճարողների գույքի և դրամական միջոցների նկատմամբ, որոնք նախքան արտակարգ դրությունը պարբերաբար չեն կատարել հարկային պարտավորությունները, և նրանց գույքի նկատմամբ կիրառվել են արգելանքներ:

Միաժամանակ ՊԵԿ-ը հայտնում է, որ արգելանքներ չեն կիրառվելու այն հարկ վճարողների գույքի նկատմամբ, որոնք հայտարարված արտակարգ դրության պայմաններում զրկված են եղել ակտիվ գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և որոնց 1,5 միլիոն դրամը գերազանցող պարտավորություններն առաջացել են մարտի 16-ից հետո։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները