Ներողություն եմ խնդրում Մեխակից և ՀՀ բոլոր քաղաքացիներից. Փաշինյանը` կուրթանցի տղայի մասին (ՎԻԴԵՈ)
11.03.2020,
15:38
Փաշինյանը ներողություն է խնդրել կուրթանցի Մեխակից և ՀՀ բոլոր քաղաքացիներից. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սիսիանում ընթացող քարոզարշավի ընթացքում ներողություն է խնդրել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից և նրա ընտանիքից։
Հիշեցնենք, որ մարտի 7–ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում վարչապետին էր մոտեցել մի քաղաքացի ու նշել, թե վագոն-տնակում է ապրում, դիմել է համայնքապետին, բայց օգնություն չի ստացել: «Ոտքդ, ձեռքդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես: Քո տան հարցն առաջին հերթին դու պիտի լուծես: Պիտի աշխատես և լուծես: Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեմ, որտեղից եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու»,-նշել էր Փաշինյանը։
«Ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները՝ արդյո՞ք ես այդ խոսակցության մեջ ինչ-որ բան մեր սիրելի քաղաքացուն՝ Մեխակ Առաքելյանին, սխալ եմ ասել կամ սխալ եմ արել: Ես ուզում եմ խոստովանել երկու սխալ, որ թույլ եմ տվել: Ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը և թերագնահատել եմ այն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել, ասեր` գիտեք ինչ ես իրականում առողջական լուրջ պրոբլեմներ ունեմ: Ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել», – հայտարարեց վարչապետը Սիսիանում ընթացող քարոզարշավի ժամանակ։
«Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ և անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի, մանավանդ, որ հիմա համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում Մեխակը և նրա ընտանիքը հայտնվել են համընդհանուր ուշադրության կենտրոնում, և ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,-նշեց Փաշինյանն ու ավելացրեց, որ առողջ տղամարդը պետք է աշխատի, իսկ պետությունը աշխատելու հնարավորություն ստեղծի:–0–