+11
Եղանակը Երևանում
Հայ

Նախատեսվում են պոլիկլինիկաների աշխատաժամերի փոփոխություններ

21:00
28 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը պացիենտների հարմարավետության համար մտադիր է ավելացնել բուժհաստատությունների աշխատաժամանակը։ Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Այս պահին 9 աշխատանքային ժամ է՝ 9:00-ից 18:00-ն: Վերջնական որոշում դեռ չկա, բայց նախատեսում ենք փոխել ժամերը, որպեսզի աշխատող հիվանդները 8:00-ից կարողանան այցելել պոլիկլինիկա: Նախատեսում ենք բուժհաստատությունների աշխատանքային օրը սահմանել ժամը 8:00-ից մինչև 19:00-ն»,- ասաց նա։

Նա պարզաբանեց, որ բժիշկների աշխատանքային ժամերը օրական 6 ժամ 36 րոպե են, և այդ ժամերը չեն փոխվի։

«Այս պահին նրանք բուժհաստատությունում աշխատում են 4,5 ժամ, հետո գնում են կանչերի: Փոփոխություններից հետո կանչերից մեկ ժամը հատկացվելու է բուժհաստատությունում հիվանդներին ընդունելուն»,- ասաց նա։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախատեսվում է ներդնել «հեռահար» բժշկություն, որը կապահովի բժիշկների և հիվանդների օպերատիվ շփումը ձայնային հաղորդագրությունների և տեսազանգերի միջոցով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:59
29 Մարտի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները