Նախատեսվում է Փաշինյանի և ԲՀԿ ղեկավարի հանդիպումը. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նաև «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի հետ, հրավերն ուղարկվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Վարչապետը հանդիպում ունենալու է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Հրավերը գնացել է: Թե ինչպես կընթանան զարգացումները, չեմ կարող ասել», – ասել է Մակունցն ու հավելել՝ վարչապետի ու Մարուքյանի հանդիպման մանրամասներին դեռ տեղյակ չէ:
Մակունցը հիշեցրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպումից հետո նշել է, որ ԲՀԿ-ի դիրքորոշումը պարզ լինելուց հետո հավանաբար նորից կլինեն բանակցություններ: Նա առաջարկել է սպասել այդ բանակցությունների արդյունքների արձանագրմանը:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է Էդմոնր Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որից հետո Մարուքյանը հայտնեց, որ նորից կլինեն բանակցություններ, որովհետև այս պահին չկա համաձայնություն։–0–