Նախարարությունը պարզաբանել է կորոնավիրուսով հիվանդացած աշխատակիցների իրավունքները

24.03.2020, 16:54
Նախարարությունը պարզաբանել է կորոնավիրուսով հիվանդացած աշխատակիցների իրավունքները
Նախարարությունը պարզաբանել է կորոնավիրուսով հիվանդացած աշխատակիցների իրավունքները
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսով կամ ցանկացած այլ հիվանդությամբ հիվանդանալը չի կարող դառնալ աշխատանքից հեռացման պատճաոռվ, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում սահմանվել է արտակարգ դրության ռեժիմը` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանում մարտի 24–ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 235 դեպք։

«Կորոնավիրուսով հիվանդանալն աշխատակցին հեռացնելու պատճառ չէ անգամ երկրում հայտարարված արտակարգ դրության ընթացքում», – ասաց Սարգսյանը երեքշաբթի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ այս դրույթը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքով և նախատեսված է անաշխատունակության մասին հոդվավծով։

Նրա խոսքով, եթե աշխատակիցը ներկայացնում է բյուլետեն (անաշխատունակության թերթիկ), իսկ նման հիվանդությունների դեպքում այն պատրադիր տրվում է, ապա գործատուն, գործող օրենսդրության համաձայն, իրավունք չունի միակողմանի կարգով լուծարել աշխատանքային պայմանագիրը։

«Օրենքով նախատեսված է 120–140 օր ժամկետ, և եթե աշխատակիցն այս ժամանակահատվածում չի ներկայանում աշխատանքի և չի ներկայացնում անաշխատունակության թերթիկ, ապա գործատուն իրավունք ունի լուծարել աշխատանքային պայմանագիրը, սակայն այս դրույթը չի գործում պարտադիր կարգով», – ասաց Սարգսյանը։

Ամեն դեպքում, ինչպես նշեց վարչության պետը, աշխատակիցը, ունենալով անաշխաատունակության թերթիկ, կկարողանան պաշտպանել իր իրավունքները, որոնք ամբողջությամբ նախատեսված են Աշխատանքային օրենսգրքով։–0–