Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը. ԼՐԱՑՎԱԾ

18.09.2019, 13:59
Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։
Նախագահը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

Загружается новость ... "Лево"

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից», – նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։

Նախօրեին երեկոյան հայկական ԶԼՄ–ները հաղորդեցին, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։

Սեպտեմբերի 16–ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց հրաժարականի մասին գերատեսչության Facebook–յան էջում։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու միջնորդությունն ու համապատասխան հրամանը։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։–0–