Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը
07.04.2021,
16:58
Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
Այս մասին հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Facebook–յան իր էջում։
Այս մասին հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը Facebook–յան իր էջում։
Ավելի վաղ նա հաղորդել էր, որ երկու պետությունների ղեկավարները կքննարկեն հայ–ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող ռազմավարական կարևոր հարցեր, մասնավորապես, առևտրատնտեսական կապերը, էներգետիկան, անվտանգությունը, ռազմավարական ներդրումներն ու առողջապահությունը։
Հանդիպման օրակարգում ներառված են նաև նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման հետ կապված հարցերը, հումանիտար բնույթի հարցեր։–0–